կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 11:35
Մշակույթ

Ցեղասպանություն` բառ, որից շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են. Սպիվակովի ելույթը` համերգի ժամանակ

Ցեղասպանություն` բառ, որից շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են. Սպիվակովի ելույթը` համերգի ժամանակ

Տեղեկացրել էինք, որ Հայաստանում 3 համերգով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

 

Համերգին, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Սպիվակովը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Ցեղասպանություն` բառ, որից շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են, ինչպես Հոլոքոստից: Սակայն Երկրում կա ճշմարտություն, այն բարդ է: Այն, ինչպես ասում էր Տոլստոյը, ճեղքում է ասֆալտը: Եվ մեծ երջանկություն ու բավարարվածություն է, որ Հռոմի պապն ի լուր ողջ աշխարհի հայտարարեց, որ, այո', եղել է ցեղասպանություն կոչվող հանցագործություն, և որ հայերը կարող էին վերանալ աշխարհ երեսից: Բոլորս մարդ ենք, և շատ հաճախ մեզ տիրում է հուսահատությունը: Կարծում եմ` դա է միակ բանը, որով մի մարդը տարբերվում է մյուսից՝ հուսահատության աստիճանը: Պատմությունից մեկ օրինակ բերեմ: Մի իմաստուն ղեկավար բարձրացավ սարը՝ արևածագը դիմավորելու: Երբ նա ցած իջավ` ներքևում նրան սպասում էր ամբոխը: «Օ, իմաստո'ւն ղեկավար, դու բոցավառում ես մեր սրտերը, մենք հուսահատ ենք: Ասա մեզ՝ ո՞վ ենք մենք»,- բացականչեցին մարդիկ: Ղեկավարն ասաց խոսքեր, որոնք կարող են հղվել աշխարհում սփռված յուրաքանչյուր հայի, ում սրտի մի անկյունում մի կտոր ցավ կա, և դա միշտ այդպես կլինի: Իմաստուն ղեկավարն ասաց հետևյալը. «Դուք աշխարհի լույսն ենք, աստղերը, դուք մաքրության տաճարն եք, ձեզանից յուրաքանչյուրում մի մոլորակ է»: Նույնը ես մտածում եմ ձեր՝ հայ ազգի մասին»,- ասել է Սպիվակովը: