կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 14:30
Տարածաշրջան

Օբաման կասի՞ «ցեղասպանություն», ինչպես դա արեց Հռոմի պապը. թուրք հոդվածագիր

Օբաման կասի՞ «ցեղասպանություն», ինչպես դա արեց Հռոմի պապը. թուրք հոդվածագիր

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարևոր զարգացում է: Այս մասին գրում է թուրք հոդվածագիր Մուրադ Եթքինը` հիշեցնելով, որ Ֆրանցիսկոսը առաջին պապը չէ, որ 1915 թվականին կատարվածը բնորոշելու համար կիրառել է ցեղասպանություն տերմինը: Նրանից առաջ այդ եզրույթն օգտագործել էր Հովհաննես-Պողոս 2-րդ պապըգրում է Ermenihaber-ը:

 

Թուրքական «Ռադիկալ» թերթում հրապարակված «Օբաման կասի՞ «ցեղասպանություն», ինչպես դա արեց Պապը» վերնագրով հոդվածում Եթքինը գրում է, որ նույն կերպ է վարվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և, հետևելով իր նախորդ Ջորջ Բուշին, հայերեն ասել էր Մեծ Եղեռն՝ այդպիսով խուսափելով քաղաքական ոչնչացումից, որի պատճառ կարող էր դառնալ ցեղասպանություն տերմինի անգլերեն կիրառումը:

 

Հոդվածի հեղինակի դիտարկմամբ` ՀՀ նախագահի հիմնական նպատակն Օբաման է, որպեսզի նա հնչեցնի «ցեղասպանություն» բառը, բայց ոչ թե հայերեն, այլ անգլերեն: Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա հնարավոր է, որ փոխհատուցման պահանջներ օրակարգ գան:

 

«Հիմա, երբ ասպարեզում դրված է Հռոմի պապի` քաղաքական նկատառումներով արված հայտարարությունը, որը հայերին իրականում առանձնապես օգուտ չի էլ տալիս, ի՞նչ եք կարծում, ապրիլի 24-ին Օբաման կանի՞ որևէ բան, որն ավելի բարդ իրավիճակում կդնի Թուրքիայի հետ համագործակցությունը, Ինջիրլիքը, Մալաթիայում գտնվող ռադարը, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, թե՞ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նոր քաղաքական և ռազմական պահանջներ կներկայացնի: Դա կարող է Ինջիրլիքը լինել, ի՞նչ իմանամ, գուցե Ռուսաստանի հարցում որևէ քայլ: Կտեսնենք»,- գրում է լրագրողը:

 

Եթքինը գրում է, որ Թուրքիան անցյալի մի շարք խնդիրներ ունի, որոնցից խիղճը մաքրելու համար պետք է դրանք թողնի անցյալում և շարժվի առաջ: Ըստ նրա` այդ խնդիրներից մեկն էլ հենց Հայկական հարցն է: