|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հռոմի պապ Ֆրանցիսկը խնայողության նպատակով խնդրել է «ձկնորսի մատանին», որը Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի իշխանության գլխավոր խորհրդանիշն է եւ նրան է մատուցվելու այսօր` գահակալության արարողության ժամանակ, պատրաստել ոչ թե ոսկուց, այլ արծաթից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սովորաբար մատանին, որը խորհրդանշում է, որ Հռոմի պապը Պետրոս առաքյալի հետնորդն է, պատրաստվում է ոսկուց: Ֆրանցիսկն իրեն առաջարկված էսքիզներից ընտրել է Սբ Պետրոսին բանալիներով պատկերող մատանին, որի հեղինակը իտալացի վարպետ Էնրիկո Մանֆրինին է (1917-2004):