|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսեւորման, մեր ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման եւ տարածման հետ: Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու հոգիները: Թող այս օրերին հնչող բազում բարեմաղթանքները մշտապես ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: