|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման և տարածման գործում, կերտել մնայուն և անմոռաց կերպարներ:
Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը՝ որակական նոր աստիճանի եք հասցրել Հայաստանի բալետային արվեստը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում: