Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք Հռոմի պապի Հայաստան ուխտագնացությանը կարող է հետևել նրա կոչը՝ ուղղված քրիստոնյաներին՝ հետևել իրեն և այցելել Հայաստան, Ֆեդերիկո Լոմբարդին նշեց. «Այո, մեզանից յուրաքանչյուրը ուխտագնացություն ունի իր հոգում, եթե ցանկանում է հպվել քրիստոնեական հավատքի աղբյուրին՝ արևելքում, այս իմաստով Հայաստան գալը կարևոր էր՝ հայ մշակույթի հետ առնչվելու, հայ նահատակների հիշատակը հարգելու համար: Սա մի այց էր, որը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, և քանի որ պապը եկավ, նրան կհետևեն շատերը»: