Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու պահանջի նպատակն էր բարձրացնել Արցախի` գործոն լինելը և պարտադրել ՀՀ-ին` հստակ տեսակի և քանակի սպառազինության գնում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
«Այդ սպառազինության մասին Բաբայանը ժամանակին առաջարկներ էր ներկայացրել ՀՀ նախագահին: Բաբայանին նախարար նշանակելու պահանջն ինքնանպատակ չէ, և այդտեղ գլխավոր շեշտը սպառազինության ձեռք բերումն է: Այդ սպառազինության առկայության դեպքում կարևոր չէ, թե ով է նախարարը: Տվյալ դեպքում հարկավոր է պահանջի վերաձևակերպում` այն չանձնավորելու համար»,- ասաց նա:
Հարցին, թե` Սամվել Բաբայանը Ձեր պահանջի հետ կապված ասել էր. «Ղալաթ է անում, որ ինձ առաջարկում է պաշտպանության նախարար», արդյո՞ք սրա դրա պատճառով եք հրաժարվել պահանջից, Խանումյանը պատասխանեց. «Բաբայանի ասածն այն էր, որ պետք չէ նախարար նշանակելու պահանջը կապել իր անվան հետ, ինքը չէ դա նախաձեռնողը, այլ քաղաքացիների խումբ, որը դրա իրավունքն ունի»:
Ըստ նրա` Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ուզում լինել պաշտպանության նախարար, և սա նույնպես դեր է ունեցել իրենց պահանջի վերաձևակերպման գործում: