Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կարելիայի Սյամոզերո լճում նավակների շրջվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի, որից 13-ը` երեխա: Հիշեցնենք, որ 51 ուղևորներից կազմված ճամբարականների խումբը, որոնց մեծամասնությունը 12-17 տարեկան երեխաներ են եղել, «Սյամոզերո» ճամբարում հանգստի շրջանակներում լճում զբոսանքի են դուրս եկել` 2 նավակով: Արդեն պարզ է դարձել, որ ջրային զբոսանքի մասին կազմակերպիչները ոչ ոքի չեն տեղեկացրել: ՌԴ ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ եթե արշավի մասին նախապես հայտարարված լիներ, ապա թերեւս ավելի շատ մարդ հնարավոր լիներ փրկել:
Նշվում է, որ երեխաների մեծ մասը Մոսկվայից են:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 4 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում` մանկական ճամբարի տնօրենն ու փոխտնօրենը:
Հունիսի 20-ը Կարելիայի Հանրապետությունում հայտարարվել է սգո օր: