Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնի դատախազության կողմից ընդունված որոշման վերաբերյալ:
Միջանկյալ նշենք, որ Վաշինգտոնի դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ, ովքեր նրա՝ ԱՄՆ այցի ընթացքում հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել իրենց ղեկավարի այցի դեմ բողոքի ցույց կազմակերպած հայերին, քրդերին, հույներին և եզդիներին:
Նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք ներկայացրած մարմիններին՝ որոշումն «անարդար», «կողմնապահ» և «քաղաքականացված» որակելով:
Նախարարությունն այս անգամ էլ չի վարանել Էրդողանի դեմ ցույց կազմակերպողներին ՔԲԿ-ականների (Թուրքիայում ահաբեկչական համարվող՝ Քուրդիստանի բանվորական կուսակցություն) քարոզիչ և կողմնակից որակել: Գերատեսչության պնդմամբ՝ դատախազությունը մեղադրանք է հարուցել նաև թուրք քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ նրանց, ոչ միայն չեն մասնակցվել ցույցին, այլև չեն այցելել ԱՄՆ:
Ավելին՝ Թուրքիայի ԱԳ նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Էրդողանի այցի ժամանակ անվտանգությունը չապահովելու, ՔԲԿ-ի կողմնակիցների «սադրանքներին» ենթարկվելու համար:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ նախարարությունն այդ հարցով իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը: