|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստամբուլի (Կ.Պոլիս) Վեզնեջիլեր շրջանի Շեհզադեփաշա թաղամասում հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ NTV-ի՝ ոստիկանական ավտոբուսի անցնելու պահին ռումբ է պայթեցվել, ինչի հետևանքով մահացել է 2 ոստիկան, վիրավորվել՝ 18 մարդ, նրանցից 8-ը՝ ոստիկան:
Դեպքի վայրում գործողություններ են սկսել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունն իրականացվել է պայթուցիկով մեքենայի միջոցով:
Ոստիկանական գործողությունների ընթացքում ևս մեկ պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է՝ այն տեղի ունեցել գազի արտահոսքի հետևանքով: