|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են նաև առաջիկա անելիքները. տեղեկացնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա: Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:
Որպես նախորդ ամիսներին զորքերում իրականացված միջոցառումների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով կատարվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ամսվա ընթացքում կատարված աշխատանքների և միջոցառումների արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: