|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վերջերս ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ծառայողական խորհրդակցությանը ներկա էին հանրապետության զինդատախազ Գևորգ Կոստանյանը և քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Քննարկումների ընթացքում շոշափվել են անցած բանակային տարում տեղ գտած կարգապահական խախտումներին ու քրեածին վիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել արձանագրված հանցագործությունների վերլուծությանն ու հետագայում դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: