|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ այսօր անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի, տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները:
Խորհրդակցության ամփոփմանը պաշտպանության նախարարը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարակներ: