|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արփա գետի (գետի մակարդակը գտնվում է ճանապարհից 1,5 մ հեռավորության վրա) վարարման պատճառով Ջերմուկ-Ջրվեժ ավտոճանապարհի ձորի հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողի սահք (մոտ 18 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները կատարել են ավտոճանապարհի քանդված հատվածի սահմանազատում: