|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Վաղը մեկնարկում են միասնական քննությունները: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը դիմորդները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
««Աշխարհագրություն»-ից քննություն հանձնողների թիվը 350-ն է, «Կենսաբանություն»-ից` 1332-ը, իսկ «Ընդհանուր պատմություն»-ից` 131-ը: Ընդհանուր առմամբ, ձևավորվել է 13 քննակենտրոն, որոնցից 2-ը` Երևանում, 1-ը` ԼՂ-ում: Քննական կենտրոնները պատրաստ են քննություններին, քննական կենտրոնների ղեկավարները բաշխվել են, հիմնական թեստերը բանկերի համապատասխան մասնաճյուղերում են: Թեստերը քննակենտրոնները կստանան առավոտյան ժամը 7:30-ին և կսկսվեն քննությունները»,- ասաց Իսպիրյանը: