Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Երեխաների պաշտպանության օրն է: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երեխաներին ցանկանում է, որ նրանք լիարժեք օգտվեն ամենակարևոր` կրթություն ստանալու իրավունքից: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն մեկնարկել են ավարտական և փոխադրական քննությունները. այսօր 9-րդ դասարանցիները քննություն կհանձնեն հայոց լեզու և գրականություն առարկայից:
«Այս տարի շուրջ 14 հազար 9-րդցի կհանձնի քննություն, ինչպես նաև 12-րդ դասարանի 25 հազար աշակերտ: Այս թվերը վերջին տարիներին չեն փոխվում, նույնն է մնում նաև առաջին դասարան գնացողների թիվը` 37-38 հազար: 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները կհանձնեն քննություն 6 առարկայից»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ աշակերտներն ամենից շատ թերանում են «Մաթեմատիկա» առարկայի քննությունից, փոխարենն ավելի հեշտ են հանձնում անգլերենի քննությունը: Ի դեպ, 3 առարկայից անբավարար ստացած աշակերտները հնարավորություն կունենան հուլիս և օգոստոս ամիսներին վերահանձնելու դրանք և փոխադրվելու հաջորդ դասարան: