Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, խոսելով մենաշնորհների մասին, մասնավորապես` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հնչեցրած կարծիքի, թե որոշ դեպքերում պետությունը կարող է օրինականացնել մենաշնորհները՝ պահանջները խստացնելով, ասաց, որ խոսքն ամենևին էլ ինչ-որ մեկին հարկային արտոնություններից ազատելու մասին չի եղել, այլ այդ հայտարարությունն ընդամենը քննարկման առարկա է եղել:
Արամ Օհանյանը օրինակ բերեց «Նաիրիտ» գործարանը` որպես ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող գործարան: «Հիմա հարց՝ արդյոք մենք պե՞տք է վերացնենք «Նաիրիտ»-ի նման գործարանը մենաշնորհի դեմ պայքարի ժամանակ, միանշանակ` ոչ, որովհետև հնարավոր չէ` նման հզոր տնտեսավարող այլ սուբյեկտ լինի»,- ասաց նա:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն էլ կարծիք հայտնեց, որ նման քայլը պարզապես դիսբալանս կարող է առաջացնել, որովհետև օրերից մի օր այդ մենաշնորհի տերը կարող է որոշել չվճարել հարկերը, և դա կարող է ազդել պետական եկամուտների վրա: