կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-03 11:02
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ մասնակցել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իր ելույթում Բայրամովը հիշեցրել է «Ադրբեջանի հսկայական ներդրումը» ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

Ադրբեջանցի դիվանագետը «ափսոսանք է հայտնել» այն կապակցությամբ, որ ԱՊՀ տարածքում նացիզմի խրախուսման օրինակներ կան, ինչպիսիք են` «նացիստների հանցակից» Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը Երևանի կենտրոնում:  Բայրամովը շեշտել է, որ ԱՊՀ-ում ֆաշիզմի հերոսացման տեղ չպետք է լինի:

Հիշեցնենք, որ սեփական ֆաշիստական անցյալը կոծկելու համար Ադրբեջանը բազմիցս մեղադրել է Հայաստանին «ֆաշիզմին» աջակցելու մեջ՝ հիմնավորելով դա նրանով, որ Հայաստանում  հերոսացվում է ռազմաքաղաքական-պետական գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհը և կանգնեցվում նրա արձանները։ Վերջին նման մեծ աղմուկը բարձրացվել էր վերջերս. Արցախի Մարտունի քաղաքում կանգնեցվել էր Նժդեհի արձանը, սակայն արձանի բացումը հետաձգվել էր սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով։ Պատերազմից հետո տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը պահանջել է ապամոնտաժել արձանը։ Թեև արձանը չի ապամոնտաժվել, այնուամենայնիվ արձանը դեռևս փակված է սպիտակ կտորով։