Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, այսօր Ազգային ժողովում խոսելով կառավարման ճգնաժամի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի մասին, հայտարարեց, որ ընդդիմությունը կարող է ճչալ, բողոքել, բայց դա հին կովկասյան ավանդույթ է:
Նա խոստացավ թարմացնել տեղից իր վերջին արտահայտությանն արձագանքած ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիշողությունը: «Ընդդիմությունը պետք է վեր դասենք չուզողների դասից: Այս ամենն ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհին», երբ ասում է՝ ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել, բայց, սիրելինե՛րս, ձեր գործն արե´ք, դա հին կովկասյան ավանդույթ է», – ընդգծեց Վ. Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Վարդան Այվազյանն ասել էր. «Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ օժիտի հետևից կռիվը սկսված է, պարզապես դեռ լրիվ այրի չի: Ձեր պայքարը՝ լացակումած ու ամպագոռգոռ, շատ հասկանալի է»:
ՀՀԿ պատգամավորը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելու համար, որ ընդդիմությունը լուրջ դեր է կատարում ճգնաժամի հարցում: