|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման այս հնարավորությունից, լիովին պահպանի հրադադարը և համագործակցի։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ, որն անցկացվել է Անկարայում՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
«Հայաստանը պետք է գնահատի իրեն մեկնված՝ խաղաղության ձեռքը՝ որպես շանս, որ ամբողջությամբ պահպանի հրադադարը և հավատարմություն ցուցաբերի համագործակցությանը», - ասվում է կոմյունիկեում։
Թուրքական ԱԽ անդամները նաև Հունաստանին են կոչ արել հարգել բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար։ «Մենք հրավիրում ենք այն ուժերին, որոնք աջակցում են Հունաստանի գործողություններին, որոնք հակասում են միջազգային իրավունքին և բարիդրացիական հարաբերություններին, հանդես գալ արդարության և խաղաղության օգտին»,- ասվում է հայտարարության մեջ։