կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-27 14:06
Հասարակություն

Մենք պետք է ամբողջապես հենվենք այս նոր սերնդի վրա. Լևոն Մկրտչյան

Մենք  պետք է ամբողջապես հենվենք այս նոր սերնդի վրա. Լևոն Մկրտչյան

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցեց Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի շրջանավարտների Վերջին զանգի արարողությանը:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն ավարտել է Չարենցի դպրոցը, այն տարիներին էլ են տոնել Վերջին զանգը, ինչպես այսօր` փոքր հանդիսություն` դահլիճում, որից հետո զբոսանք` քաղաքում:

«Ուզում եմ շնորհավորել բոլոր շրջանավարտներին, նրանք այսօր մտնում են կյանք: Մենք  պետք է ամբողջապես հենվենք այս նոր սերնդի վրա: Յուրաքանչյուր սերունդ ունի իր պատասխանատվությունը, և այս սերունդն անկախության սերունդ է, և քանի տարի է` մենք ընդունում ենք այն շերտը, որը ծնվել է անկախ Հայաստանում և կյանք է մտնում անկախ Հայաստանում: Այս սերունդը պետք է ունենա երկու կարևոր զգացում, որը նաև կրթության բովանդակությունն է` ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի համար»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ հատուկ էր այցելել մարզային դպրոց, որպեսզի համոզվի` մեր մարզերում, մեր երկրի տարբեր անկյուններում, մեր փոքր դպրոցներում իսկապես ստեղծվում է կրթություն, ձևավորվում է քաղաքացի և գեղեցիկ մթնոլորտ:

Իսկ Վերջին զանգի արարողության մասին տեսանյութը` շուտով: