Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ծննդյան 59-րդ տարեդարձն է նշում Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գլխավոր ճարտարապետներից, ԼՂՀ և ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը։
Շուշեցի Սեյրան Օհանյանը ունեցել է փառահեղ հաղթական, մարտական ուղի՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից մինչև Ապրիլյան պատերազմ։
Սեյրան Օհանյանի մարտական ուղին սկսել է դեռ ԽՍՀՄ տարիներից, 1988 թ. նշանակվել է Ստեփանակերտի 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի (հետագայում ԿՊՇ-ЦОР) մոտոհրաձգային վաշտի, այնուհետև գումարտակի հրամանատարի պաշտոնում։ Ռուսական զորքերի՝ Ստեփանակերտից դուրս բերելուց հետո ծառայության է անցել ԼՂՀ նորաստեղծ Պաշտպանության բանակում, իր մեծ ավանդը ներդրել հայրենի Շուշիի ազատագրման օպերացիայում։ Մասնակցել է ռազմաճակատի բազմաթիվ ուղղություններում, իսկ 1992 թ. սեպտեմբերին Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորում է ստացել։
Նույն թվականի դեկտեմբերին արդեն դառնում է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի շտաբի պետ, 1994 թ. ՀՀ 5-ր բանակային կորպուսի հրամանատար, այնուհետև 1999-00 թթ. Արցախի ՊՆ/ՊԲ ղեկավար, 2007 թ. նշանակվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ և պաշտոնավարում մինչև 2016 թ. սեպտեմբերը։
Սեյրան Օհանյանի՝ որպես ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը բազմիցս սանձարձակ հարձակումներ է իրականացրել ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ–ի տարածքների վրա։ Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է Ադրբեջանը սանձազերծել Ապրիլյան պատերազմը, երբ, գործի դնելով ամեն զինատեսակ, Ադրբեջանին չհաջողվեց որևէ հաջողություն արձանագրել։
ՀՀ-ում ներկայիս ապաշնորհ և կապիտուլյացիոն իշխանությունների հաստատումից հետո «որս» է սկսվել հաղթանակած զինվորականների և գործիչների դեմ, այդ թվում՝ նաև Սեյրան Օհանյանի։
Գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը Արցախյան վերջին պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է Արցախում, իր փորձն ու ունակություններն առաջարկել Արցախի իշխանություններին։
Սեյրան Օհանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճան, «Տիգրան Մեծ», «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան մեդալների ու շքանշանների, ինչպես նաև Արցախի Հանրապետության «Արցախի հերոս», Մարտական խաչ 1-ին աստիճան, «Հանուն Շուշիի ազատագրման» մեդալների ու կոչումների։