|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 30-ին ՀՀ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ:
Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին: Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է տարեկան շահագործման պլանների, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան: Ըստ այդմ` զինված ուժերի սպառազինությունը պատրաստ է և ի զորու է կատարելու իր առջև դրված խնդիրները թե խաղաղ, թե պատերազմական ժամանակաշրջանում: Ասվածի իրատեսությունն ապացուցվել է նաև ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալված իրադարձությունների ընթացքում:
Ի մի բերելով ներկայացված վերլուծությունները, փաստերն ու առաջարկները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին: