|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց վարչապետի հանձնարարականի վերաբերյալ՝ օպտիմալացման համատեքստում: Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում կրճատվել է ևս 30 ծառայողական մեքենա:
Այս պահի դրությամբ բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանասվորվող կրճատված մեքենաների թիվը հասնում է 798-ի, հանրապետական գործադիր մարմիններում կրճատվող մեքենաների թիվը 137 է:
«Արձանագրային որոշմամբ ցույց ենք տալիս, թե որ մարմիններում քանի մեքենա է կրճատվում, բայց ավելի կարևոր են արձանագրության երկրորդ և երրորդ սյունակները : Երկրորդ սյունյակում արտացոլված է, թե քանի մեքենայի հաշվարկով է յուրաքանչյուր գործադիր մարմնի համար պլանավորել 2016 թ. բյուջեն: Երրորդ սյունակը ցույց է տալիս, թե 2017թ. բյուջեն յուրաքանչյուր մարմնի համար քանի մեքենայի հաշվարկով է պլանավորվելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը: