Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով դիտարկմանը, թե կազմակերպված հանգանակությունները նպատատակային չեն ծառայում և ուղիղ Արցախ չեն հասնում, լրագրողներին ասաց. «Կարծում եմ՝ դա ոչ մի առնչություն չունի Արցախի հետ, որովհետև Արցախի կառավարությունը ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն տրամադրում է` նաև այդ ֆոնդում հավաքագրված գումարների հետ կապված, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ լինի և վստահ լինի, որ իր յուրաքանչյուր գումար նպատակին է ծառայում, և այդպես էլ կա»:
Խոսելով թալիշցի` Հայաստանում հանգրվանած քաղաքացիներին աջակցելու մասին` նախարարը նշեց. «Արցախի կառավարությունը և Արցախի վարչապետն ու նախագահը հստակ ասել և ներկայացրել են կառավարության ծրագրերը այդ քառօրյա պատերազմի հետևանքով իրենց հիմնական բնակության վայրը լքած քաղաքացիներին և՛ բնակարանով, և՛ առաջին օգնության բոլոր պարագաներով ապահովելու հետ կապված պատրաստակամության մասին: Ուզում եմ տեղեկացնել՝ այդ ուղղութամբ շատ առարկայական աշխատանքներ կատարվում են, այն քաղաքացիները, որոնք գտնվում էին, մասնավորապես, Ստեփանակերտում՝ հյուրանոցներում, այս ընթացքում վերադարձել են՝ մի դեպքում` իրենց բնակավայրեր, մյուս դեպքում՝ Արցախի Հանրապետությունում առկա այլ բնակարաններ, որոնք սիրով տրամադրվել և տրամադրվում են մեր այդ համաքաղաքացիներին: Բնականաբար, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար են»: