Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով՝ ըստ Yerkir.am-ի ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում։ Կառավարությունը հաստատեց որոշումը:
Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամ ուղղել Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:
2019-ին՝ առաջին փուլում, 1,5 մլրդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար, իսկ այս փուլում խոսքը 185 ընտանիքների մասին է՝ վստահեցրեց Պապիկյանը:
Վարչապետի հարցին՝ որքան գումար են տալիս ամեն ընտանիքի, Պապիկյանը պատասխանեց՝ դա կախված է ընտանիքի մեծությունից եւ այլ չափանիշներից, բայց, ամեն դեպքում, դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար:
«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել»,-հավելեց վարչապետը:
Ի դեպ, նախկինում Երեւան քաղաքի համար նման որոշում չի եղել, այս մարդիկ 1988-ից կամ 1990-ից բնակվում են ժամանակավոր կացարաններում:
Մանրամասն՝ տեսանյությում․