Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա հունվարի 1-ի վիճակով մեզ մոտ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է, տավարինը` մոտ 68 հազարով եւ կազմել 661 հազար գլուխ, որից կովերը` 283 հազար` 20 հազարով ավելացավ, եւ ոչխարներինն ու այծերինը ավելացավ 84 հազար 500 գլխով` կազմելով 675 հազար գլուխ. կառավարությանն այսօր ներկայացրեց Սերգո Կարապետյանը:
Նրա կարծիքով` գլխաքանակի ավելացումն արդյունք էր կառավարության կողմից իրականացվող` արոտավայրերի բարելավման ու ջրարբիացման ծրագրի:
«Որովհետեւ այդ ծրագրի մեջ ընդգրկված 55 համայնքներում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ, ջրարբիացվել է 62 կիլոմետր լեռնային արոտավայր, ընթացքի մեջ են 61 կիլոմետրի ջրարբիացման աշխատանքները. ստեղծվել են խմոցներ եւ հարմարություններ, որպեսզի արոտավայրերում 6-7 ամիս անասնապահները կարողանան նորմալ պայմաններ ունենալ: Սրա արդյունքում` կաթի մթերման գնի կայունացման արդյունքում, որովհետեւ մի քանի տարի առաջ, երբ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն այս սեզոնի համար կաթը 140 դրամից ցածր գնով չի մթերվում: Իսկ ձմեռվա ամիսներին` 180-200 դրամով: Գյուղացիական տնտեսությունները եկամուտ ստացան ու շահագրգռվածություն առաջացավ գլխաքանակի ավելացման համար»,- համոզմունք հայտնեց գյուղատնտեսության նախարարը: (Նախարարի խոսքը չի խմբագրվել:-խմբ.)