|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը քիչ-քիչ մոտենում է ավարտին. Կայացել են 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հաղթանակ տոնեցին Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Գրոսմայստերներից Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով 8-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև Արման Փաշիկյանը, բայց նա 13-րդ հորիզոնականում է:
Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր: