|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարում ավարտվեց մրցումային 2-րդ օրը:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը դարձյալ 50 տոկոսանոց արդյունք ցույց տվեց՝ չորս հնարավորից վաստակելով 2 միավոր: Նա 5-րդ տուրում պարտվեց առաջատար Հիկարու Նակամուրային, ապա հաղթեց չինացի Յանջի Յուին, իսկ հետո ոչ-ոքի ավարտեց Յի Վեի և Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ պարտիաները:
Ութ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակած 4 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան ու Սերգեյ Կարյակինը, ովքեր ունեն 5,5-ական միավոր:
Վաղը կկայանան կանոնավոր մրցաշարի վերջին երեք տուրերը: Մեր շախմատիստի մրցակիցները կլինեն ամերիկացի Վեսլի Սոն, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Դանիլ Դուբովը:
Հիշեցնենք, որ մրցակարգով վերջին չորս տեղերը գրաված շախմատիստները կավարտեն ելույթները, իսկ առաջին ութ տեղերը գրավածները կմտնեն փլեյ-օֆֆ և կշարունակեն գլխավոր մրցանակի համար պայքարը: