Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և որոշ մատակարար կազմակերպությունների միջև լարվածությունը չի դադարում։ Վերջին մեկ տարում ընկերությունները միմյանց դեմ բողոքներ են ներկայացնում իրավապահներին, հայտարարություններ անում մամուլում։
«Շին Արտս» ՍՊԸ տնօրեն Սամվել Սահակյանն օրերս հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու և առերևույթ կատարված ապօրինությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, հանդես գալով գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի անունից և մատնանշելով իրենց՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից լինելու փաստը և լայն կապերը, կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահերին հակառակ՝ նպատակ հետապնդելով դրանք իրենց օգտին ծառայեցնելու և վնաս պատճառելու «Շին Արտս» ՍՊԸ-ին: Վերջիններս փորձել են հասնել այն արդյունքին, որպեսզի «Շին Արտս» ՍՊԸ-ն դուրս մղվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներից:
Արդյունքում «Շին Արտս» ՍՊԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, և արժեզրկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հեղինակությունը»,- նշված է հաղորդման մեջ:
Այն ուղղված է «Հայկական երկաթուղու» տնօրեն Վայկոյի, երկաթուղու անվտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի և մյուսների դեմ։ «Շին Արտս»-ը նրանց մեղադրում է կազմակերպված հանցագործությունների մեջ։ ««Շին Արտս» ՍՊԸ-ի հետ տարիներ շարունակ պայմանագրեր են կնքվել, որևէ պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ դժգոհություններ չեն եղել, եղել են պայմանագրային փոխհարաբերությունների հարցեր, որոնք ընթացքում շտկվել են։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, հանդես գալով տնօրենի անունից, գործողություններ են ձեռնարկել «Շին Արտս» ՍՊԸ-ն և «Լիոն Պրինտինգ սերվիս» ընկերություններին դուրս մղելուն մատակարարների շարքերից»,- ասել է Տիգրան Ղազարյանը, ով ներկայացնում է «Շին Արտս» ՍՊԸ-ի շահերը։ «Երկաթուղում» այս մեղադրանքներին փիլիսոփայորեն են մոտենում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։