կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 11:38
Արցախ

Վիեննայի հանդիպումից հետո Ալիևին դժվար կլինի ագրեսիաներ կազմակերպել. Կոնստանտին Զատուլին

Վիեննայի հանդիպումից հետո Ալիևին դժվար կլինի ագրեսիաներ կազմակերպել. Կոնստանտին Զատուլին
Վիեննայի հանդիպումից հետո Ալիևին դժվար կլինի ագրեսիաներ կազմակերպել, ինչպես դա եղավ ապրիլին.  RUSARMINFO-ին հետ զրույցում կարծիք է հայտնել ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
 
«Նախագահների հանդիպման արդյունքը Ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվության նվազման կանխատեսումն է: Մնացած արդյունքները հայտնի կլինեն մինչև հաջորդ հանդիպումը»,- ասել է նա:
 
Զատուլինի կարծիքով` հանդիպման ժամանակ գործեց հայկական դիվանագիտության հաղթաթուղթը` Ադրբեջանը համաձայնեց շփման գծում հետաքննության մեխանիզմներ ստեղծել:
 
«Սակայն եթե նույնիսկ Ադրբեջանը խախտի իր «սկզբունքները» և կատարի ստանձնած պարտավորությունները, դժվար թե պետք է սպասել, որ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքում որևէ մեկը կպատժվի, որովհետև այդ դեպքում նախագահ Իլհամ Ալիևը ստիպված կլինի հենց իրեն պատժել»,- նշել է Զատուլինը: