|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նիկոլ Անհողին սպասարկող ԶԼՄ-ներից մեկը Բրուսելում Նիկոլ-Ալիև հանդպիպումից մեկ օր առաջ տեսանյութ է հրապարակել և հերթական անգամ «մահացրել» Ադրբեջանի բռնապետին...
Նշեմ, որ սույն ԶԼՄ-ն, որը ամենօրյա ռեժիմով «անասնակերի» նոր չափաբաժիններով է կերակրում Նիկոլին երկրպագողներին, բացարձակ չի թաքցնում, որ ծաղրում և հեգնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սատարող զանգվածին, քանի որ ամեն շաբաթ սպանում է Ալիևին, Մեհրիբանին,Էրդողանին, հետ է վերադարձում Նախիջևանը, Կարսը, Արարատը, համաշխարհային պատերազմներ է սանձազերծում և այլ հիմարություններ բարձրաձայնում ու որևէ մեկն այդ զանգվածից չի վիրավորվում, որ նրան մշտապես խաբում են... Ավելին, այդ նույն զանգվածը դա աջուձախ ցիտում ու ուրախանում է, որ ունի Նիկոլի պես «hպարտ և հզոր valcapet»...
Հիմա Նիկոլին երկրպագող և այս ԶԼՄ-ն դիտող նիկոլականներից գոնե մեկը չի հարցնելու՝ «Եթե Ալիևը մահացել է, ապա Նիկոլը Բրյուսելում ու՞մ հետ է հանդիպելու այսօր»...
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ