|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Դավիթ-Բեկի փողոցի,
Ավան վարչական շրջանի,
Նորք-Մարաշ վարչական շրջանի,
Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան, Վարդաշեն թաղամասերի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և նրբանցքների, Դավիթ-Բեկի փողոցի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: