Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2016 թվականի ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Գերմանիայի Դրեզդեն Սինֆոնիկեր նվագախմբի ղեկավարությունը կազմակերպեց և անց կացրեց «Աղետ» համերգաշարը` նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին և ճանաչմանը: «Աղետ» համերգաշարը նույն խորագրով և ծրագրով անց էր կացվել արդեն 2015 թվականի նոյեմբերին Բեռլինում, իսկ այս անգամ համերգները տեղի ունեցան Դրեզդենում և Բրանդենբուրգում: Համերգների ծրագրում են` թուրք կոմպոզիտոր Զեյնապ Գեդիզլիողլու «Գրառումներ լռակյացից» նվագախմբի համար, Հայաստանից Վաչե Շարաֆյան "Surgite Gloriae"` ալտի կոնցերտ դուդուկի, դիսկանտի, բարիտոնի եւ նվագախմբի հետ և գերմանացի կոմպոզիտոր Հելմուտ Օհրինգ` կիթառի, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Դիմում Էրդողանին - Դա Ցեղասպանությո'ւն էր» ստեղծագործությունը:
Համերգներին մասնակցում են նաև երաժիշտներ Հայաստանից /Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբից և Երիտասարդական նվագախմբից/, Թուրքիայից, Սերբիայից: Մենակատարներն են ալտահար Մաթիաս Վորմ, դուդուկահար Արաիկ Բախտիկյան, երգիչ Կարլ Թիմտ, կիթառահար Մարկ Սինան,... խմբավարներ Անդրեա Մոլինո, Պրեմիլ Փետրովիչ: Ծրագրի նախաձեռնողներն, կազմակերպիչներն են` Մարկուս Ռինդ, Մարկ Սինան, Բեն Դայս, Թերեզա Մենցել...:
Այս անգամ` համերգների նախօրեին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել էր եվրոպական միության ազգերի հանձնաժողովին` պահանջելով չֆինանսավորել և արգելել համերգները, սակայն նվագախմբի ղեկավարության, երաժիշտների ակտիվ գործունեության, ժողովրդի ակտիվ մասնակցության արդյունքում համերգները տեղի ունեցան մեծ հաջողությամբ և նույն խորագրի տակ: Եվրոպական երկրների հանձնաժողովը որոշեց «Ցեղասպանություն» բառը փոխարինել նույն «Ցեղասպանություն» բառով, այսինքն անփոփոխ թողնել, որով իսկ հաստատեց իր պատրաստակամությունը ընդունել և դատապարտել «1915-ի Հայոց Ցեղասպանությունը Օսմանական Թուրքիայում»:
Դրեզդեն Սինֆոնիկերը, ծրագրի նախաձեռնողները , մասնակիցները, Մարկ Սինանի կազմակերպությունը, մշակույթի գործիչները բաց նամակով դիմեցին Անգելա Մերկելին եւ Գերմանիայի խորհրդարանին կոչ անելով անհապաղ ճանաչել եւ դատապարտել «1915-ի Հայոց Ցեղասպանությունը Օսմանական Թուրքիայում»:
Դրեզդեն Սինֆոնիկերի մասնակցությամբ Հիլլերաու դահլիճում բեմադրիչ` Թոմ Քուասը Գերմանացի երեխաների հետ ապրիլի 29ին բեմադրվեց նաև «Մուսա լեռան 40 օրը» /Վ.Շարաֆյանի երաժշտությամբ/:
Առաջիկայում, այս տարվա աշնանը Դրեզդեն Սինֆոնիկերը նախատեսում է «Աղետ»-ի համերգները անց կացնել նույն խորագրով և բովանդակությամբ նաև Սերբիայում, Հայաստանում և Թուրքիայում:
Հայաստանյան համերգները կանցնեն Երեւանի Պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ և մասնակցությամբ: