կարևոր
397 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-16 02:56
Հասարակություն

Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ․ փաստաբան

Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ․ փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոսի գործով ներգրավված է 54 քննիչ։ Այս մասին գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ 

«Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։
54 քննիչ բան ու գործ թողած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով է զբաղվում։ Էլ ինչ գործ գիտեք, որ այսքան քննիչ է ներգրավված»,- գրել է փաստաբանը։ 

Նշենք, որ Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցի քննարկումը Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է 00։30-ին։ 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։