|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը «Հայոց ցեղասպանության պնդումներ» հարցով հատուկ օրակարգով հանդիպում է անցկացրել:
Ըստ Haberturk-ի՝ նիստի ընթացքում քննարկվել են 1915 թվականի դեպքերը, ինչպես նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին հայկական սփյուռքի հնարավոր քայլերն ու դրանց դեմ Թուրքիայի քայլերը:
Նիստի ժամանակ քննարկվել է այն հարցը, թե հայկական լոբբին մեծ բյուջե է պատրաստվում հատկացնել ֆիլմի նկարահանման համար, որին ի պատասխան, Թուրքիան ևս նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգա: Հայտնել են նաև, որ թուրքական ֆիլմը կկոչվի «Մեր սրտի խոցը», որի նկարահանումները տեղի կունենան Իգդիրում:
Ազգայնամոլների կուսակցության անդամ Սինան Օղանը, սակայն, չի համաձայնել ֆիլմի անվան հետ` պնդելով, որ այն «նման է սիրային ֆիլմի վերնագրի»:
Հայտնել են նաև, որ հայկական լոբբին 1915 թվականի դեպքերի 100-ամյա տարելիցին ընդառաջ կնկարահանի ֆիլմ, որի մասին առաջարկն արդեն ներկայացվել է հայտնի ռեժիսոր, սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին: Հայկական ֆիլմը կկոչվի «Վիրավորը»։ Ըստ թուրքական լրատվամիջոցի պնդումների՝ ֆիլմում 1869թ.-ին Քութահյայում ծնված Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտասի դերը կկատարի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։ Ըստ տեղեկությունների՝ ֆիլմում դեր կունենա նաև Դասթին Հոֆմանը, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակը կլինի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։