Փոխարժեքներ
16 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.67 |
EUR | ⚊ | € 444.93 |
RUB | ⚊ | ₽ 4.8445 |
GBP | ⚊ | £ 511.44 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Այսօր «իրական» Հայաստանի ողբերգականությունն ու թշվառությունն ի ցույց դնող ամենատիպիկ օրերից է․․․
Այսօր գեներալ Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է։ Երիտասարդ տարիներից մեկնել է Արցախ, մասնակցել բոլոր պատերազմներին, հազար անգամ կյանքը վտանգի է ենթարկել, մահվան հետ «դու»-ով խոսել հետո քրֆել ու գրողի ծոցն ուղարկել։ Հիշում եմ ինչպես Հայոց բանակի տոնը նշեցինք Դավիթենց տանը։ 44 – օրյա պատերազմից հետո էր, 2022 թվականին։ Դա այս տարվա իմ առաջին այցն էր Արցախ։ Գեղամի հետ գնացինք Արցախ, եղանք առաջնագծի վերածված Խրամորթում ու խաղողի այգիներում, որտեղ աճեցրած խաղողից Քիրս գինին էին սարքում։ Այսօր Դավթին դատում են Բաքվում։
Այսօր Իգոր Սարգսյանի ծննդյան օրն է։ Իմ հին ու ազնիվ ընկերոջ ծննդյան օրը։ Մարդ, ով դեռ Սովետի թվին անդամագրվեց Դաշնակցությանը, մեկնեց ռազմաճակատ։ Ուսանող տարիներից վայելեց հաղթանակի բերկրանքը և մարտական ընկերների կորստի ցավը։ Ինչքա՜ն ճամփա ենք հետն անցել՝ 90-ականների ընդհատակից մինչև մեր օրեր։ Այսօր Իգորին դատում են Երևանում։
Երկու մարտական ընկեր, մեկը Բաքվի բանտում, մյուսը՝ Երևանի։ Սա է այն «իրական» Հայաստանը, որի ճարտարապետն Ալիևն է, շինարարը՝ Փաշինյանը․․․
Այսօր Փաշինյանը հերթական ահաբեկչությունը կազմակերպեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Այսօր ձերբակալվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Եվս միքանի հոգևորական բերման ենթարկվեցին։
Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի դեմ շինծու քաղաքական դատավարությունը»։