կարևոր
1375 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 20:31
Հասարակություն

Երեխեք են վախեցել, շտապօգնություն է եկել. Արագածի վարչական ղեկավարը՝ ԱԱԾ-ի կողմից հոգևորականներին բերման ենթարկելու մասին

Երեխեք են վախեցել, շտապօգնություն է եկել. Արագածի վարչական ղեկավարը՝ ԱԱԾ-ի կողմից հոգևորականներին բերման ենթարկելու մասին

Արագածոտնի մարզի Արագած համայնքի վարչական ղեկավար Լուկաշ Խաչատրյանը շատ վատ է վերաբերվում  Արագածոտնում ԱԱԾ-ի հատուկ գործողություններին։

«Շատ վատ, միանշանակ վատ է», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավարը։ 

Փորձեցինք հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունի և արդյոք դատապարտում է եկեղեցու և հոգևորականների դեմ սկսված արշավը։ «Դե մինչև դատական վճիռ չլինի՝ ինչ իմանամ, ինչ է տեղի ունեցել, ինչի համար են բռնել։ Ես երևույթն եմ դատապարտում։ Լսել եմ, որ տներ են մտել՝ երեխեք են վախեցել, տեղեր են եղել, որ շտապօգնություն է եկել։ Ես այդ երևույթը չեմ ընդունում։ Մնացածը՝ մինչև որոշում չլինի, ի՞նչ իմանանք, ինչի համար են բռնել, կարող է,  իրոք, ինչ-որ բան կա, որ մենք չգիտենք։ Բայց դե երեխեք են վախեցել, սիրուն չի ամեն դեպքում»։ 

Խաչատրյանը հրաժարվեց  խոսել  հոգևորականների և եկեղեցու դեմ արշավի մասին. «Ոչ մի բան չեմ կարող ասել»։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: