կարևոր
613 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 17:34
Աշխարհ

Ռուսաստան-Ադրբեջան. պրագմատիկ երկխոսության վերականգնում

Ռուսաստան-Ադրբեջան. պրագմատիկ երկխոսության վերականգնում
Դուշանբեում «Կենտրոնական Ասիա – Ռուսաստան» երկրորդ գագաթնաժողովի եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրերին կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նախորդ անգամ երկու երկրների ղեկավարները միմյնաց տեսել էին սեպտեմբերի սկզբին՝ չինական Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում։ Հանդիպմանը, որը նախապատրաստվում էր պետությւոնների ղեկավարների օգնականների մակարդակով արարողակարգային-դիվանագիտական մանրակրկիտ ուշադրությամբ, նախորդել էր երկու երկրների ԶԼՄ-ների ակտիվ ներգրավմամբ փոխադարձ հավակնությունների, վիրավորանքների եւ հնարքների մի ամբողջ շարք: Հայտնի է՝ հակասությունների առիթ են հանդիսացել մի քանի միջադեպեր այն բանից հետո, երբ 2024ի ամռանը ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը՝ 9 ամիս առաջ երկրամասի հայ բնակչության զանգվածային տեղահանությունից հետո։Այս միջադեպերից առաջինը կապված է 2024ի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ։ Երկրորդը՝ Եկատերինբուրգում էթնիկ կրիմինալի դեմ իրավապահ մարմինների պայքարի հետ.աղմկահարույց դրվագներից մեկի ֆիգուրանտ են դարձել մի քանի ադրբեջանցիներ՝ ռուսական անձնագրերով։Երրորդը վերաբերում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության լրագրողների խիստ խիստ ձերբակալությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին ծեծին, ինչը Բաքվում ներկայացվում էր որպես «պատասխան» Եկատերինբուրգի իրադարձություններին։ Դուշանբեում կայացած հանդիպման արդյունքներով հայտնի է դարձել՝ «Սպուտնիկ» գործակալութայն Բաքվի մասնաճյուղի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխի խափանման միջոցը փոխել են տնային կալանքի (ՌԴ մյուս քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ Բաքվի տվյալները դեռեւս չկան, ինչպես նաեւ չկան ապացույցներ, որ նրանք կապ ունեն Ադրբեջանի տարածքում որեւէ հանցագործւոթյան հետ): Իր հերթին, Մոսկվայում ազատ են արձակել ծնունդով Ադրբեջանից սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաեւին, որը ձերբակալվել էր օգոստոսի վերջին խարդախության մեղադրանքով:

Այսպիսով, Մոսկվան եւ Բաքուն առայժմ սահմանափակվել են պետությունների ղեկավարների կառուցողական-ստեղծարար հռետորաբանության ոգով խորհրդանշական ժեստերով։ Կարծում ենք՝ «հույզերի ճգնաժամի», այլ ոչ թե միջպետական հարաբերությունների մասնակի լիցքաթափումը, ինչպես վերջին ամիսների իրավիճակը բնութագրեց Պուտինը, հետագա զարգացում կստանա, ինչի անուղղակի հաստատում են նաեւ հոկտեմբերի 9-ից հետո ռուսական լսարանի վրա հեռարձակվող բաքվեցի փորձագետների զուսպ ելույթները։ Անցած 9 ամիսների ընթացքում տնտեսական համագործակցությունը չի ընդհատվել, նշվել է պետությունների ղեկավարների բանակցոթյունների ընթացքում, ինչը հաստատել է նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Պեսկովը: Կրեմլում ակնկալում են՝ խնդրահարույց հարցերը կլուծվեն «այս կամ այն արագությամբ» Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո: Պուտինի խոսքով՝ առեւտրատնտսական հարաբերությունների աճը միջպետական հարաբերություններում ճգնաժամի բացակայության հաստատումն է։ Դեկտեմբերի 9-ի նախօրեին, այնպես էլ դրանից հետո բազմաթիվ գնահատականներ են տրվել ինչպես դրանց ներկա վիճակին, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարի դինամիկային։ Իհարկե, լիդերական դիվանագիտությունը, ինչպես եւ հրապրակային քաղաքականությունը, մասամբ դրա համար էլ գոյություն ունեն, որպեսզի ստվերեն կամ հարթեն հակասություններն ու սուր անկյունները։ Այլ բան է, թե կարելի է մոռանալ ասվածը, որը, հայտնի է, չես վերացնի, էլ չասած՝ արածի մասին։

Այս խորապատկերին երկու հիմնական հարց է առաջանում. Առաջին՝ արդյո՞ք մեր երկրներն արդեն հարաբերություններ են հաստատել գոնե առաջնորդների մակարդակով մինչեւ նախաճգնաժամային արժեքներ։ Եվ երկրորդ հարցը՝ ի՞նչն է հենց հիմա ստիպել կամ դրդել Բաքվին «խելքը գլուխը հավաքել»։

Առաջին դեպքում հանգամանքների նույնիսկ ամենաբարենպաստ դասավորության դեպքում եւ Ռուսաստանում, եւ Ադրբեջանում առկա է սեփական «խորքային պետությունը»։  Առճակատման եւ մրցակցութայն տրամաբանությունը հնարավոր չէ մեկ հանդիպումով դուրս բերել։ Օրինակ, դժվար թե հնարավոր լինի պատկերացնել մի իրավիճակ, երբ Բաքվում կհրաժարվեն Զելենսկիի վարչակարգին աջակցելուց, նախկին Խոհրդային Հանրապետության սահմաններում «տարածքային ամբողջականության» մասին մանտրաներից, ինչպես նաեւ բազմազան օգնությունից, ավելի քան հավանական է՝ ոչ միայն «մարդասիրական»։

Կան ուժայիններ, փորձագետներ եւ լրագրողներ, որոնք այս կամ այն կերպ մշակում են իրենց խաղադրույքն այն բանում, ինչը նշվել է որպես «միջպետական ճգնաժամի բացակայություն» երկկողմ հարաբերությւններում։ Ահա թե ինչու, մեծ հավանականությամբ, հայտնի հակասություններից հետհամը դեռ երկար կանդրադառնա երկկողմ երկխոսության վրա, այն դեպքում, երբ Բաքվի լրատվամիջցները, մասամբ նշվեց վերեւում, չեզոք-դրական են գնահատում Դուշանբեի հանդիպման արդյունքները։

Միեւնույն ժամանակ, հասարակական-քաղաքկան հատվածի ռուսական տելեգրամյան ալիքներում շատ ավելի սթափ կամ պակաս վարդագույն գնահատականներ են նկատվում։ Կայուն տպավորություն է ստեղծվում, որ քաղաքականացված հանրությունը դեռեւս միանշանակ պատասխան չի գտնում այն հարցին, թե ում շահերից է այսօր առաջին հերթին բխում «երկխոսության վերականգնումը»։

ԵՆթադրվում է՝ արտաքին միջազգային-քաղաքական միջավայրը սահմանում է իր շրջանակները, հղման կետերն ու կոորդինատները, որոնք անտեսել դժվար է, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները գնահատելիս։ Ճշմարտությունն այն է, որ մեր երկրները կիսում են միասնական աշխարհաքաղաքական նիշը՝ կապված լինելով նույն նախագծերի հետ եւ ներգրավված լինելով ընդհանուր շահերով տարածաշրջանային գործընկերություններում (այն դեպքում, երբ ոչ ոք չի չեղարկել ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի մրցակցությունը թյուրքական պետությունների կազմակերպության նախագծի հետ)։

Հազիվ թե պատահական Պուտինի եւ Ալիեւի հանդիպման նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մերձկասպյան պետությունների ռազմածովային ուժերի հրամանատարների 4-րդ հանդիպումը՝ Բաքվի պատվիրակության մասնակցությամբ: Հավանաբար, այնտեղ հաշիվ են տալիս Կասպից ծովում արտատարածաշրջանային խաղացողների նավատորմի ներկայությունը թույլ չտալու կարեւորության մասին, եւ այդ հանգամանքը Ալիեւին ստիպում է առաջվա պես լուրջ եւ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին եւ Իրանին։

Իրանական բաղադրիչն անուղղակիորեն նկատվում է նաեւ մյուս երկու հանգամանքներում։  Այսպես, այսօր Բաքվում ընթանում է «Հյուսիս – Հարավ»-ի զարգացման հարցով ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի եռակողմ խմբի հանդիպումը։ Այս կարեւոր նիստին մասնակցելու համար Բաքու ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ռուսական կողմից ղեկավարում է տնտեսկան եւ տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի ստեղծման այս մեգանախագիծը: Միեւնույն ժամանակ, առանց Իրանի մասնակցության, ինչպես հասկանում են Ռուսաստանում եւ ակնհայտորեն Ադրբեջանում, նախագիծը աշխարհագրորեն անիրագործելի է։ «Կասպից ծովի շուրջը» տելեգրամ-ալիքը գրում է՝ արեւմտյան երթուղու հատվածները (Ռեշտ – Աստարա եւ ադրբեջանական հատվածի արդիականացում Բաքվից Աստարա), ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ազգային ընկերուոթյունների ուժերով՝ առանց «Ռուսական երկաթուղիների» շինարարների մասնակցության: Միեւնույն ժամանակ, «Հյուսիս – Հարավի» «պահեստային ելքի» պարադիգմում մնում է բավականին համեստ բյուջետային նախագիծ (բայց շրջանառվում են նաեւ այլ տեղեկություններ): Ռուսական երկաթուղիները դրա վրա աշխատանքներ են կատարել մոտ 60 միլիարդ ռուբլով (2025ի համար հատկացվել է 9 միլիարդ): Միեւնույն ժամանակ, այս տարի Bam – ի եւ Transsib-ի արդիականացման համար հատկացվել է 110 միլիարդ ռուբլի, սiկ արեւելյան պոլիգոնի համար հայտարարված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 3,7 տրիլիոն մինչեւ 2030ը:

Ադրբեջանա-իրանական հարաբերւոթյունները, որոնք նույնպես, մեղմ ասած, լավագույն վիճակում չէին, ներկայումս գտնվում են կարգավորման փուլում։ Տեղին է հիշել նաեւ Փեզեշքիյանի այցը Շուշա, եւ մի քանի բիզնես-ֆորումներ Բաքվում, որոնցից մեկում հունիսին ակտիվորեն քննարկվում էր Արազի միջանցքը՝ երթուղու նախագիծը, որը կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի երկրամասին միացնելու Արաքսի Հարավային ափով։ Համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու տարի առաջ, սակայն օգոստոսի 8-ին «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ վաշինգտոնյան պայմանավորվծություններից հետո իրանական այլընտրանքային նախագիծն անխուսափելիորեն բախվելու է աշխարհաքաղաքական խոչընդոտների: Միեւնույն ժամանակ, պետք է ենթադրել՝ Բաքվում վատ  գիտակցում են Թրամփի նախագահական ժամկետի սահմանափակ լինելը, ինչպես նաեւ հեռավոր Ամերիկայի ազդեցության սահմանները Արաքսի ափերին։ Իրական կյանքն ու իրական նախագծերը ոչ թե տեսախցիկների տակ հանդիպումներ են, ոչ թե կեղծ ժպիտներ Սպիտակ տանը, այլ քրտնաջան աշխատանք՝ հանուն ապագա սերունդների բարօրության՝ մերձավոր հարեւանների հետ միասին՝ հանուն ընդհանուր շահերի, որտեղ նրանք կան:

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի