կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-15 11:10
Հասարակություն

Հոգեգալստյան տոնն է

Հոգեգալստյան տոնն է

Հայաստանում այսօր նշում են Հոգեգալստյան տոնը՝ քրիստոնեական կարեւոր տոն, որը նշվում է Զատկից հետո 50-րդ օրը՝ ի հիշատակ առաքյալների վրա Սբ. Հոգու իջեցման, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը։ 

Զատկից Սբ. Հոգու իջեցման շրջանը 50 օր է տեւում եւ կոչվում է Պենտեկոստե, որը հունարենից թարգմանաբար նշանակում է 50 օր։

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ: