|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ հզոր պայթյուն է որոտացել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքի Սուր շրջանում, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 4 և վիրավորվել 20 մարդ. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Ըստ պնդումների` Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների մի խումբ դեռևս անհայտ պատճառներով զենքի միջոցով սպառնացել է Յաքար և Յամար ընտանիքներին: Սպառնալիքներից հետո թաղի բնակիչները հետևել են այն մեքենային, որի մեջ եղել են ՔԲԿ-ականները: Նկատելով, որ հետապնդվում են, զինյալները ռումբ են տեղադրել իրենց մեքենայի մեջ, ապա այն լքել ճանապարհի եզրին ու փախուստի դիմել: Նրանք մեքենան պայթեցրել են այն պահին, երբ իրենց հետևող մեքենան անցնելիս է եղել: Պայթյունի հետևանքով 30 մետր շառավիղով և 5 մետր խորությամբ փոս է գոյացել:


