|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կանադական Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է հավաքված մարդկանց բազմության մեջ։ Կատարվածի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի հաղորդվում։ X-ի էջում տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանությունը:
Դեպքը տեղի ունեցել տեղական ժամանակով 20։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ առավոտյան 7։00)։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիլիպինյան մշակույթին նվիրված Լապու-Լապու ամենամյա փառատոնի ժամանակ։
Վանկուվերի քաղաքապետ Քեն Սիմը X-ի իր էջում նշել է, որ «ցնցված է և խորապես վշտացած այսօր Լապու Լապուի միջոցառման ժամանակ տեղի ունեցած սարսափելի միջադեպից»։
«Մեր մտքերը բոլոր տուժածների և Վանկուվերի ֆիլիպինյան համայնքի հետ են այս աներևակայելի դժվարին ժամանակահատվածում»,- գրել է քաղաքապետը։
Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ձերբակալված է։ Հետաքննությունն է իրականացվում։
Տեսանյութը՝ այստեղ: