կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 23:01
Աշխարհ

«Ազով» ազգային գումարտակի զինյալները Մարիուպոլում պայթեցրել են իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը. ՌԴ ՊՆ

«Ազով» ազգային գումարտակի զինյալները Մարիուպոլում պայթեցրել են իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը. ՌԴ ՊՆ

«Ազով» ազգային գումարտակի զինյալները Մարիուպոլում պայթեցրել են իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը դա անվանել է արյունալի սադրանք եւ ընդգծել, որ թատրոնի շենքը երբեք չի եղել ռուսական զորքերի թիրախում։

«Մարտի 16-ի  ռուսական ավիացիան Մարիուպոլ քաղաքում ցամաքային թիրախներին հարվածելու հետ կապված որեւէ առաջադրանք չի իրականացրել։ Ըստ առկա հավաստի տվյալների՝ «Ազով» ազգային գումարտակի զինյալները նոր արյունալի սադրանք են իրականացրել՝ պայթեցնելով իրենց կողմից ականապատված թատրոնի շենքը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Մարիուպոլից փախստականները հայտնել են, որ գումարտակի նացիստները կարող էին խաղաղ բնակիչներին պատանդ պահել թատրոնի շենքում։

Նրանք նաեւ նշել են, որ հաշվի առնելով խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող պոտենցիալ վտանգը եւ մարտի 9-ին ազգայնականների կողմից Մարիուպոլի թիվ 3 հիվանդանոցում իրականացրած սադրանքը՝ քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնի շենքը երբեք ոչնչացման թիրախ չի եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։