Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, որ փարատվում է տնտեսվարող սուբյեկտների և բնակիչների մտավախությունը, թե էլեկտրաէներգիայի և գազի սակագինը կարող է ավելի բարձրանալ, արդեն լավ է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ կտա տնտեսությանը էլեկտրաէներգիայի և գազի սակագնի իջեցումը:
«Միայն այն, որ չի թանկանում, ավելին` գոնե փոքր` բնակիչների համար գազի` 9,3 դրամով, իսկ էլեկտրաէներգիայի դեպքում` 3,5 դրամով էժանանալու հեռանկար կա, դրական երևույթ է: Սա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների համար: Այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ ու հաշվարկով, հնարավոր է գազի սակագինը իջեցնել մոտավորապես 50 տոկոսով, որովհետև մենք հասկանում ենք, որ 150 դոլարը` հազար խորանարդ մետրի համար, նշանակում է, որ մեկ խորանարդ մետրը դառնում է 72 դրամ, բայց հիմա մենք վճարում ենք 156 դրամ, այսինքն` կրկնակիից ավելի, այսինքն` էժանացնելու պարագայում այդտեղից, որ հանենք 9,3 դրամը դառնում է 146, 7 դրամ: Այսինքն` սահմանից գնված գազի դիմաց սպառողը վճարում է կրկնակիից ավելի: Իհարկե, եթե ունենայինք հնարավորություն, բնականաբար, դա պետք է բերեր էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, բայց այսպիսի սիմվոլիկ, խորհրդանշական մակարդակի պայմաններում, մեզ օգուտ չի լինելու»,- ասաց Բոստանջյանը: