կարևոր
304 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-21 11:58
Հասարակություն

ՈւՂԻՂ. Մեկնարկել է Անկախության երթն ու ՀՅԴ ՀԵՄ նորագիրների խոստման արարողությունը

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպել է տոնական երթ, որի նպատակն է արժևորել անկախության գաղափարը և միասին նշել Անկախության օրը։

Երթը կմեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տարածքից՝ ժամը 11:30-ին։

Մասնակիցները միասնական քայլերթով անցնում են Մաշտոցի պողոտայով, ապա Սայաթ-Նովայի պողոտայով և Նալբանդյան փողոցով։

Տոնական երթի ավարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կկայանա նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նորագիրների խոստման արարողությունը։

Միացի՛ր Անկախության երթին՝ միասին տոնելու Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։