Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է մեծացնել, նշանակում է, որ սարսափելի դժվարություններով անհրաժեշտ է լինելու կրճատել ստվերային դաշտը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` խոսելով 2014թ. բյուջեի մասին:
Նրա խոսքով` նման դեպքերում դամոկլեսյան սուրն է միշտ կախված աշխատող մարդկանց գլխին, որովհետև փոքր ու միջին հարկատուները կարող են դադարեցնել իրենց գործունեությունը. չեն թողնում, որ ձեռնարկատերն աշխատի:
«Ես կուզենայի, որ մեր իշխանությունները կամք դրսևորեն ու խոշոր հարկատուների ստվերը կրճատեն»,- ասաց տնտեսագետը:
Խոսելով կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին` նա նշեց, որ բացասաբար է վերաբերվում այդ օրենքին: «Ինչպես Բակո Սահակյանն է ասել` ոնց երևում ա` մենք չենք անելու այդ բարեփոխումները»,- ասաց նա:
Անդրադառնալով խաղատների մասին նոր օրենքին, ըստ որի` 2014-ից խաղատուն կարող է բացել այն անձը, ով կառավարության կողմից ներկայացված ծրագրով կներդնի 40 միլիարդ դրամ, Բոստանջյանը նշեց, որ այդ օրենքին վերապահումով է մոտենում, որովհետև վտանգ կա, որ մեծ փողեր ունեցող օտարերկրացիները, այդ օրենքից օգտվելով, երկիրը սարքեն խաղատուն: