կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 16:56
Քաղաքական

Մարդիկ չգիտեն` նախագահն ուզո՞ւմ է, արդյոք, սահմանադրական բարեփոխումներ. Վարդան Բոստանջյան

Մարդիկ չգիտեն` նախագահն ուզո՞ւմ է, արդյոք, սահմանադրական բարեփոխումներ. Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, այսօր լրագրողներին ասաց, որ շատերը շփոթված են, որովհետև չգիտեն անգամ, թե խոսքն ինչի մասին է: Նրա կարծիքով` մարդիկ չգիտեն` նախագահն ուզո՞ւմ է այդ փոփոխությունները, թե՞ ոչ:

«Մեր գործող նախագահը շախմատի տախտակի մոտ գտնվող մարդ է: Էս սահմանադրական փոփոխությունները մարդիկ քննարկում են շփոթված, շատերը չգիտեն էլ` ինչ են քննարկում: Մոտավորապես, հեռահար ձևով ուզում են հասկանալ` նախագահը ուզում է, բայց միգուցե նախագահը չի՞ ուզում: Ախր նաև հավանականություն կա, որ սա դնեն հանրաքվեի, կարող է նաև չընդունվել»,- ասաց Բոստանջյանը և հավելեց, որ Սահմանադրությունը, լինելով կարևոր փոստաթուղթ, չի որոշում` մենք լավն ենք, թե` վատը:

«Մեր սխալն այն է, որ մենք ցանկանում ենք ողջ մեղքը գցել մեկի վրա: Մենք չենք ուզում մտածել մեր սխալների մասին էլ: Այդուհանդերձ, ինկուբացիոն ժամանակահատվածի կտրվածքով` բոլոր խոցելի պահերը աստիճանաբար օտարվում են»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով էլ` սահմանադրական բարեփոխումները շատ ավելի դրական են, քան գործող Սահմանադրությունը: «Ես ինքս երկու առաջարկ եմ արել, և երկուսն էլ ընդունվել են: Նոր Սահմանադրությունն իսկապես ավելի լավն է քան հիմիկվանը: Քաղաքական մենաշնորհից դուրս գալուն է նպաստում այն»,- ընդգծեց նա: