| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Հայաստանի համար դրական երևույթ է. լրագրողներին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` անդրադարձավ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը և այդ համատեքստում Իրանի և Հայաստանի համագործակցության արդյունավետությանը:
«Դարեր շարունակ Իրանը լուրջ, ինքնաբավ, հավասարակշռված երկիր է եղել: Բնականաբար, պատմական անցքերում չկա այնպիսի բան, որ Իրանը Հայաստանին վնասներ պատճառած լինի: Իր քաղաքականությամբ Իրանը հեռանկարային է: Պետք է նայենք` ՀՀ-ն ի՞նչ մոտեցումներ հանդես կբերի` հետագա համագործակցության առումով»,- ասաց նա:
Բոստանջյանը նշեց նաև, որ Իրանը, լինելով մեր անմիջական հարևանը, կարող է տրանսպորտային խնդիրների լուծման էլ բերել:
«Իրանը մեզ համար անհատակ շուկա է, այդ երկիրը վառելիքաէներգետիկ հսկայական ռեսուսների է տիրապետում: Հայաստանը կողքից կարող է օգտվել մեծ տիրույթի զարգացումներից: Բազմաթիվ երկրներ բացահայտ կամ ոչ բացահայտ ցանկություն ունեն համագործակցելու Իրանի հետ: Իրանի հնարավորությունները մեծ են և այդ երկիրը կայուն է»,- ընդգծեց տնտեսագետը` հավելելով. «Մենք գտնվում ենք ռուսական ազդեցության տիրույթում, և չեմ կարծում, որ Ռուսաստանը հրճվանքի մեջ է` Իրան- Հայաստան համագործակցության առումով: Ռուսատանը լուռ կհամաձայնի, եթե այդ համագործակցության արդյունքում Հայաստանը չհզորանա»: