|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աշխարհի ամենահին` 1884 թվականին թողարկված գործող ավտոմեքենան աճուրդում վաճառվել է 4 մլն 620 հազար դոլարով: Այդպիսով` De Dion Bouton Et Trepardoux Dos-A-Dos Steam Runabout ավտոմոբիլը, որի անունը «Մարկիզուհի» է, ռեկորդ է սահմանել: Գնորդի անունը գաղտնի է պահվում. տեղեկացնում է mignews.com-ը:
Ավտոմոբիլը վաճառքի է հանել ամերիկյան RM Auctions աճուրդի տունը: Նրանք հույս ունեին, որ կարող են 2-2,5 մլն դոլար ստանալ վաճառքից: Փաստորեն, սպասումներն ավելի քան արդարացել են: