կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 10:21
Տարածաշրջան

Թուրքիայում մահափորձ է տեղի ունեցել հակաէրդողանական թերթի խմբագրի նկատմամբ

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել Cumhuriyet թերթի խմբագիր Ջան Դյունդարի վրա:

Ըստ Demokrathaber-ի՝ հարձակումը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում էր Դյունդարի գործով դատավարության նիստը: Հարձակման ընթացքում խմբագիրը չի տուժել, սակայն ոտքի թեթև վնասվածք է ստացել NTV-ի թղթակիցը, ով լուսաբանելիս է եղել դատական գործընթացը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դյունդարը դուրս է եկել դատարանի շենքից: Հանցագործը երեք անգամ կրակել է խմբագրի ուղղությամբ: Նրան ձերբակալել են և տեղափոխել ոստիկանություն` հարցաքննվելու:

Հիշեցնենք, որ Դյունդարը և նրա թերթի՝ Անկարայում գտնվող բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը ձերբակալվել էին անցյալ տարի՝ Սիրիայում թուրքական հետախուզության կողմից գրոհայիններին զենքի գաղտնի մատակարարման մասին հոդված հրապարակելու համար: Նրանք հետագայում ազատ էին արձակվել, բայց դատական գործողությունները դեռ ընթացքի մեջ են: